Մատթեոս Մաղաքյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաղաքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մատթեոս Մաղաքյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1767[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | հունվար 1847[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Սուրբ Ղազար կղզի, Վենետիկ, Ավստրիական կայսրություն[1] |
Ազգություն | հայ |
Երկեր | Կենսագրական երեւելի արանց[1] |
Մասնագիտություն | բանասեր և մտածող |
Մատթեոս Մաղաքյան (Թեոփիլյան, Մաղաք–Թեոփիլյան) (սեպտեմբերի 16, 1767[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - հունվար 1847[1], Սուրբ Ղազար կղզի, Վենետիկ, Ավստրիական կայսրություն[1]), հայ բանասեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է Վենետիկի Մխիթարյանների Ս. Ղազար վանքում, ապա պաշտոնավարել նույն միաբանությունում։ Զբաղվել է բանասիրությամբ։ Նա կազմել է 1801-1809 թվականների Վենետիկում լույս տեսած «Օրացույցներտ»։ Մասնակցել է Մ. Ջախջախյանի «Բառգիրք ի բարբառ հայ և իտալական» բառարանի պատրաստմանը. նրան է պատկանում այդ բառարանի Մ-ից մինչև վերջը։ Պատրաստել է հայ և օտար ականավոր մարդկանց կենսագրությունները պարունակող շատ ստվար մի աշխատություն, հրատարակել է 1839 թվականին հետևյալ խորագրով. «Կենսագրութիւն երևելի արանց, զոր ծաղկաքաղ համառօտեաց յընդարձակ բառարանէն իւրմէ յերկուս հատորս» (Վենետիկ, 1839, Ա հատոր, 964 էջ, Բ հատոր, 1071 էջ)։ Պարունակում է մեծ մասամբ օտար գործիչների կենսագրությունները՝ քաղված ֆրանսերեն և լատիներեն հանրագիտական բառարաններից[2]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 357.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 190)։ |